Հայերեն | English  

Նորություններ

 

Հաղորդումներ

   
     
 

ՄԵՐ ՄԱՍԻՆ

     
       "Բարեկամներից մի վախեցեք, վատթարագույն դեպքում նրանք կարող են ձեզ դավաճանել:  Թշնամուց մի վախեցեք, վատթարագույն դեպքում նրանք կարող են ձեզ սպանել: Վախեցեք անտարբեր մարդկանցից, որոնց ներկայությամբ են տեղի ունենում բոլոր տեսակի դավաճանությունները եւ սպանությունները:" ԲՐՈւՆՈ ՅԱՍԻՆՍԿԻ
     

      "Հրազդան" հեռուստաընկերությունը հիմնադրվել է լրագրող Մնացական Հարությունյանի կողմից, գործում է այն "Սիրակ" ՍՊԸ կազմում: Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ "Հրազդան" հեռուստաընկերությունը անցել է երկար ճանապարհ` հավատարիմ մնալով լրագրողության հիմնական սկզբունքներին և պահանջներին` մշտապես ձգտելով կիրառել նոր ու թարմ գաղափարներ և հմտություններ:
        Ընկերության գործունեության ոլորտում են գործում "Հրազդան" թերթը և  ռադիոն, "Բումերանգ" գովազդային և "Գրեյսլենդ" (Օրհնյալ երկիր) տուրիստական գործակալությունները:
         
      "Հրազդան" հեռուստաընկերության առաքելությունն է`

• դառնալ ազատ խոսքի արտահայտման և տեղեկատվության տարածման զանգվածային լրատվամիջոց:

     

"Հրազդան" հեռուստաընկերության նշանաբանն է`
 " Ազատ խոսք, արդար գործ "

Պատմությունը

      1991թ. ապրիլի 19: Հայաստանում  առաջին  մասնավոր հեռուստատեսությունը` "Հրազդանը" եթեր է հեռարձակվում Կոտայքի և Գեղարքունիք մարզի տարածաշրջաններում: Հեռուստադիտողների թիվն է` 220 000.
      1996թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը "Անկախ հեռուստաընկերությունների  ցանց" ՓԲԸ հիմնադիր անդամ է: 
      1997թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը Ընտրությունների համակարգման միջազգային կազմակերպության / IFES / պատվերով նկարահանել է "Թափուր տեղ" վավերագրական ֆիլմը:
      1998թ.  "ՀՐԱԶԴԱՆ  -  ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍ" ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋ "Հրազդան" հեռուստաընկերությունը համագործակցել  է Լոս - Անջելեսի "24 ժամ" և հայկական այլ հեռուստաընկերության հետ, կազմակերպել հեռուստակամուրջներ և հաղորդումների փոխանակումներ:  Այս հաղորդաշարը հետապնդում էր ազգակցական կապերի պահպանման և մշակույթների փոխկապակցման նպատակ:               
      1999թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը "Հեռուստատեսության եւ ռադիոյի զարգացման հիմնադրամ"-ի  հետ բացել է "Հեռուստասրճարան"  հաղորդաշարը,  որը ցուցադրվել է  հանրային հեռուստատեսության եթերում:
      2000թ. "Հրազդան" հեռուստաընկերությանը կից գործող "Զոդիակ իմպուլս"      երաժշտական ստուդիայի  միջոցով նկարահանվել է "Անտառային արկածներ"     հեռուստատեսային երեք սերիայից բաղկացած մանկական ֆիլմը:
      2001թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը "Զոդիակ իմպուլս" երաժշտական ստուդիայի հետ համատեղ թողարկել է երաժշտական ձայներիզներ և  տեսաերիզներ "Հրաշամանուկ" հաղորդաշարի միջոցով հայտնաբերված քաղաքի տաղանդավոր  և  շնորհալի երեխաների կատարմամբ: Հետագայում նրանց հնարավորություն է ընձեռնվում իրենց ընդունակությունները զարգացնել և    կատարելագործել երգի, պարի, ասմունքի ասպարեզների անհրաժեշտ  մասնագետների օգնությամբ: Հանրապետական փառատոներում "հրաշամանուկները" արժանացել են պատվավոր և գլխավոր մրցանակային տեղերի:   
      2001-2003թ.թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը կազմակերպել է "Սահմանադրության օրվան", "Երեխաների պաշտպանության", "Մայրերի և գեղեցկության" տոնին նվիրված համերգներ:
      2002թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը համագործակցում է "Նոյան    Տապան" լրատվական գործակալության հետ: Այդ համագործակցության արդյունքում "Հրազդան" հեռուստաընկերության հեռուստադիտողները օպերատիվ կերպով  տեղեկացվում են Հայաստանի այլ մարզերի և մայրաքաղաքի կարորագույն    իրադարձությունների հետ:
      2003թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը նկարահանել  և ցուցադրել է "Կաթիդ փարեն չմոռնաս" կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը:
      2004թ.  "Հրազդան" հեռուստաընկերությանը  կից վերականգնվեց "Հրազդան" թերթի հրապարակումը:
      2005թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը սերտորեն համագործակցում է Հրազդանի դրամատիկական թատրոնի հետ և պարբերաբար ներկայացնում է "Հեռուստաթատրոն" հաղորդաշարը:
      2006թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը   համագործակցում է "Շանթ"  և "Երկիր Մեդիա", "Հայրենիք" հեռուստաընկերությունների հետ` ցուցադրելով լիցենզավորված ֆիլմեր և մեծ վարկանիշ ունեցող հաղորդումներ:
      2007թ. "Հրազդան" հեռուստաընկերությունը նոր էջ է բացում հայկական   հեռուստատեսային պատմության մեջ` TV+տուրիզմ "Գրեյսլենդ" տուրիստական  գործակալության հետ համատեղ ստեղծվեց "TV-Tour" հեռուստանախագիծը:  Քանի որ   հեռուստաընկերության հեռարձակման տիրույթում են գտնվում Հայաստանի  տուրիզմի կենտրոնները, հաղորդաշարի մասնակիցներն են դառնում անմիջապես տուրիստները և իրենց անկեղծ զարմանքով և հիացմունքով կիսվում իրենց տպավորությունների մասին, անմիջական մասնակցություն են ունենում հայկական ճաշատեսակների պատրաստմանը, ծանոթանում հայկական մշակույթին և սովորություններին: Այս նախագիծը նախատեսված է հեռարձակել նաև մեր գործընկեր "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության ծրագրով:
      2007թ.    "Հրազդան" հեռուստաընկերությանը կից ստեղծվեց "Հրազդան" ռադիոընկերություն, որը "ՌադիոՀԱՅ" ռադիոցանցի անդամ է:
      "Հրազդան" հեռուստաընկերության կողմից պատրաստված բազմաթիվ սյուժեներ և հաղորդաշարեր ցուցադրվել են հանրային հեռուստատեսության "Հայլուր" և այլ ծրագրերով:       

 

 

 
     

Վեբ կայքը պատրաստված է
ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ